Լիբիան ոչնչացնում է քիմիական զենքի պաշարները

Լիբիայի իշխանությունները հայտարարել են քիմիական զենքի իրենց պաշարների մի մասի ոչնչացման մասին։ Մնացյալ պաշարները նախատեսված է ոչնչացնել 2016-ի վերջին։

Ինչպես հաղորդում է ամերիկյան BBC լրատվական գործակալությունը, համապատասխան հայտարարությամբ հունվարի 26-ին հանդես է եկել Լիբիայի արտգործնախարար Մուհամեդ Աբդել Ազիզը՝ շեշտելով, որ Կանադայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից տեխնիկական աջակցություն է լինելու։

Նկատենք, որ Լիբիան սկսել է հրաժարվել քիմիական զենքի պաշարներից 2004-ին Քիմիական զենքի արգելման կոնվենցիային միանալուց հետո։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Լիբիան այդ ժամանակ ուներ 25 տոննա քիմիական զենք, ինչպես նաև հազարավոր ավիառումբեր, որոնք կարող են քիմիական նյութեր կրել։

Հավելենք նաև, որ Մուամար Քադաֆիի կառավարման օրոք քիմիական զենքի պաշարների 54 տոկոսն արդեն ոչնչացված էր։ Ոչնչացման գործընթացը կասեցվել էր 2011-ի փետրվարին երկրում ծայր առած հեղափոխությանն պատճառով։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ միայն հեղափոխությունից հետո Արևմուտքը հայտարարեց՝ Լիբիան քիմիական զենքի թաքցրած պաշարներ ունի, և հարկ է միջոցներ ձեռնարկել դրանք չեզոքացնելու։

Ներկա դրությամբ քիմիական զենքի պաշարների ոչնչացումն ընթանում է մի քանի երկրներում, այդ թվում՝ ՌԴ-ում և ԱՄՆ-ում։ Վերջին երկիրը, որը միացավ կոնվենցիային և նպաստեց թեմայի ակտիվացմանը դաշտում Սիրիան է։ Հենց քիմիական զենք ունենալը և կիրառումը դարձավ պատրվակ, որպեսզի ԱՄՆ-ն սպառնա Բաշար Ասադի վարչակազմին ներքին հակամարտությանը ռազմական միջամտություն ցուցաբերելու շրջանակներում։

tyle=’| Q$-i�� xߛ ;font-family:”Sylfaen”,”serif”; mso-fareast-font-family:”Times New Roman”;mso-bidi-font-family:Sylfaen’>ին ՌԴ կառավարության օրինագծային հանձնաժողովը հաստատել էր Ռուսաստանի և Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրի վավերացմանը վերաբերող օրինագիծը։
Պայմանագիրը կնքվել էր 2013-ի հունիսի 25-ին Երևանում։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *