Ուզբեկստանի զինված ուժերի ԳՇ պետն Ադրբեջանում է

Հունվարի 27-ին մեկնարկել է Ուզբեկստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Շավքաթ Նորմաթովի պաշտոնական այցն Ադրբեջան։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի՝ այցի շրջանակներում Նորմաթովը հանդիպելու է Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականների հետ, ինչպես նաև այցելելու է Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարան, Ադրբեջանի ԶՈւ ուսումնամարզական կենտրոն, ռազմարդյունաբերական մի շարք ընկերություններ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը և Ուզբեկստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են կնքել դեռևս 2009-ի մարտի 26-ին։ Ադրբեջանի կողմից ստորագրել է այն ժամանակ պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, իսկ Ուզբեկստանի կողմից՝ պաշտպանության նախարար Քաբուլ Բերդիևը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *