Իսրայելի ՊՆ-ն արգելել է Թուրքիային զինտեխնիկա վաճառել

Իսրայելի ՊՆ-ն հերթական արգելքն է սահմանել, ըստ որի, «Էլտա» ընկերությունը պետք է չեղյալ հայտարարի «Խաղաղության արծիվ» ծրագրով`  Թուրքիայի ռազմաօդային ուժերին` հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման և ղեկավարման E-737-700 ինքնաթիռների չորս ենթահամակարգերից երկուսի վաճառքը:

Չորս հատ` Բոինգ-737-700 բազայով հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման և ղեկավարման ենթահամակարգի տրամադրման, ցամաքային ՌՏԿ-ի, ղեկավարման համակարգի, անձնակազմի պատրաստման մասին իսրայելաթուրքական պայմանագիրը կնքվել է 2002թ. և արժեցել էր 1.5 մլրդ դոլար, իսկ ինքնաթիռները պետք է հատկացվեին 2006-2009թթ-ին: Սակայն 2006թ. կեսերին «Բոինգը»հայտարարեց ծրագրից ուշացման մասին:

Նոր ծրագրի համաձայն, «Բոինգը» չորս ինքաթիռներից առաջինը պետք է հատկացներ ընթացիկ տարվա վերջում, իսկ մնացած երեք` 2013թ-ին:

Սակայն, «Դիֆենս նյուզի» հաղորդմամբ, եթե «Էլտան» չհատկացնի մնացած ենթահամակարգերը, ապա «Բոինգը» պետք է նոր մատակարար գտնի ոչ միայն մնացած երեք ինքնաթիռների, այլ Հարավկորեական պատվերի համար: Ներկայումս «Էլտան» փորձում է հասնել նրան, որ Իսրայելի ՊՆ-ն չեղյալ հայտարարի այս որոշումը, քանի որ այն վնասում է ընկերության հեղինակությանը և չի բացառվում տուգանքի մուծումը:

Նախորդ տարի Անկարայի և Թել-Ավիվի միջև դիվանագիտական ճգնաժամը սրվեց այն բանից հետո, ինչ Իսրայելի ՊՆ-ն որոշեց Թուրքիային չտամադրել հետախուզական «Լարոպ» համակարգերը` 140 մլն դոլար արժողությամբ, որոնց առաջին նմուշները թուրքիան պետք է ստանար 2012թ.-ին:

 

One response to “Իսրայելի ՊՆ-ն արգելել է Թուրքիային զինտեխնիկա վաճառել

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *