Դիվերսիայի հետևանքով զոհված կրտսեր սերժանտը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ի հրամանագրով կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին պարգևատրել է «Արիության համար» մեդալով՝ հունվարի 19-ի գիշերը Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի դիվերսիայի ժամանակ իր առջև դրված խնդիրն արիաբար կատարելու համար։

Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ 23:50 – 00:15 սահմաններում, Արցախում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր են եղել։

Հայկական կողմի տվյալներով՝ ադրբեջանցիները նվազագույնը 2 զոհ ունեն։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ռազմինֆոյին մեկնաբանել էր, որ հակառակորդի դիվերսիոն խումբը փախուստի դիմելիս առաջնագծում է թողել քարտեզներ, զինամթերք, տեխնիկա, պաշտպանական միջոցներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *