ՌԴ-ն ու Չինաստանը Միջերկրական ծովում զորավարժություն կանցկացնեն

Ռուսաստանի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) Պյոտր Վելիկի ատոմային հրթիռային հածանավն ու չինական ՌԾՈւ-ի Յան Չեն պարեկային նավն առաջիկայում կանցկացնեն մարտավարական զորավարժություն՝ Միջերկրական ծովում։ Այս մասին հաղորդել են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությւոնից։

Միջերկրական ծովում ՌԴ ռազմծովային ուժերի հրամանատարական խումբը, որը տեղակայված է Պյոտր Մեծ ատոմային հածանավի վրա, վերջերս այցելել է Չինաստանի ՌԾՈւ-ի Յան Չեն պարեկային նավ, որտեղ իրենց չինացի գործընկերների հետ քննարկել է Միջերկրական ծովում մարտավարական համատեղ զորավարժության անցկացման հարցը։

Զորավարժության նպատակը Ռուսաստանի և Չինաստանի ՌԾՈւ ռազմանավերի միջև օպերատիվ փոխգործակցության մակարդակի բարձրացումն է։ Մարտավարական զորվարժության ընթացքում կմշակվեն գործողությունների սցենարներ, որոնցով պետք է առաջնորդվեն կողմերը՝ ահաբեկչական սպառնալիքի  դեպքում։

Նշենք, որ խոսքը Սիրիայից քիմիական զենք դուրս բերող դանիական և նորվեգական նավերի անվտանգության ապահովման մասին, որի պարտականությունը համաձայն Մոսկվայում` ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Սիրիայի և ՄԱԿ-ի փորձագետների համատեղ մշակած ծրագրի, դրված է Ռուսաստանի և Չինաստանի ՌԾՈւ-ի վրա։

Հավելենք, որ 2014-ի հունվարի 7-ին՝ սիրիական քիմիական զենքի առաջին խբաքանակի դուրս բերման ժամանակ, Պյոտր Վիլիկի և Յան Չեն ռազմանավերը հաամտեղ ապահովել են դանիական Արկ Ֆուտուրա նավի անվտանգությունը։ Այդ գործողություն ընթացքում առաջին անգամ պատմության մեջ ռուսական և չինական նավատորմերը համատեղ ռազմական գործողություն են իրականացրել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *