Թուրքիան 2013-ին 1.4 մլրդ դոլարի ռազմական արտադրանք է արտահանել

Թուրքիան հրապարակել է 2013 թվականին ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալների վերաբերյալ պաշտոնական տվյալները: Ըստ այդմ, Թուրքիան անցած տարի արտահանել է 1,39 մլրդ ամերիկյան դոլարի ռազմական նշանակության արտադրանք:

Թուրքական TAI ավիաշինական ընկերությունը

Թուրքական TAI ավիաշինական ընկերությունը

Այս մասին հունվարի 9-ին հայտնել է Թուրքիայի արտահանողների միությունը, փոխանցում է «Ջեյնս» ռազմական հանդեսը:

2012 թվականին թուրքերն արտահանել են 1,26 մլրդ դոլարի ռազմական նշանակության արտադրանք: Այսպիսով, 2013-ին գրանցվել է արտահանման ծավալների 10,4 տոկոս աճ:

Թուրքիան անցած տարի 490 մլն դոլարի արտադրանք է արտահանել ԱՄՆ (ողջ արտահանման 37 տոկոսը), երկրորդ հորիզոնականում  71 մլն դոլար ցուցանիշով Իտալիան է (5,1 տոկոս):
ԱՄՆ-ին ու Իտալիային հետևում են Մալայզիան (4,5 տոկոս), Իսպանիան (4,3 տոկոս), Ուկրաինան (4,1 տոկոս), Իռլանդիան (3,8 տոկոս), ԱՄԷ-ն (3,4 տոկոս), Գերմանիան (3,15 տոկոս), Բահրեյնն (2,9տոկոս) ու Պակիստանը (2,9 տոկոս):

Թուրքիան 2013-ին հիմնականում արտահանել է ինքնաթիռների և ուղղաթիռների մասեր, շարժիչներ, զրահամեքենաներ, կատերներ, հրթիռներ, արձակման կայաններ, էլեկտրոնային համակարգեր, հրազեն: Արտահանված ապրանքների շուրջ 40 տոկոսը բաժին է հասել TAI ավիաշինական ընկերությանը:

One response to “Թուրքիան 2013-ին 1.4 մլրդ դոլարի ռազմական արտադրանք է արտահանել

  1. Pingback: Թուրքիան 2014-ին արտահանել է 1,65 մլրդ դոլարի ռազմական արտադրանք | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *