Իսրայելը օդային հարված է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելական զինուժը հարվածային անօդաչուի կիրառմամբ ռմբակոծել է Գազայի հատվածը, ինչի հետևանքով վիրավորվել է երկու մարդ։ Իսրայելական կոմղը հանդես է եկել հայտարարությամբ և պնդել, որ օդային հարվածի թիրախը ահաբեկիչներն էին, ովքեր հրթիռային հարված էին նախապատրաստում Իսրայելի վրա։ Այս մասին հաղորդում էAssociated Press գործակալությունը։

Գազայի հատված

Գազայի հատված

Նշենք, որ սա վերջին օրերի միակ գործողությունը չէ, որն ուղղված է ահաբեկիչ-գրոհայինների դեմ։ Հունվարի 8-ին Գազայի հատվածում պայթյունի հետևանքով սպանվել է «Իսլամական ջիհադ» խմբավորման անդամ գրոհայիններից մեկը, սակայն Իսրայելը հայտարարել է, որ որևէ առընչություն չունի պայթյունին։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին իրավիճակը Գազայի հատվածում ընդունել է համեմատաբար լարված բնույթ։ Իսրայելի օդուժի հասցրած հարվածների և պաղեստինյան կողմի պատասխան գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 5, վիրավորվել շուրջ 10 մարդ։ Իսրայելական կողմը ևս ունի մեկ զոհ։

Հիշեցնենք նաև, որ Իսրայելի կողմից 2012-ի նոյեմբերի 14-ին մեկնարկած ութօրյա ռազմական գործողության արդյունքում Գազայի հատվածը ղեկավարող ՀԱՄԱՍ խմբավորման և իսրայելական կողմի միջև ձեռքբերվեց հրադադարի սահմանման պայմանավորվածություն, որից հետո փոխհրաձգությունները հակամարտող կողմերի միջև կրում են համեմատաբար եզակի բնույթ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *