Boeing-ը կատարելագործում է B-52 ռմբակոծիչների սպառազինությունը

Ամերիկյան Boeing ավիաշինականկոնցերնը B-52 Stratofortress ռմբակոծիչների համար ռումբերի ու հրթիռների նետման կարուսելային նոր համակարգերի կառուցման պատվեր է ստացել։

Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հայտարարությունում։

Պայմանագրի արժեքը 24.6 մլն ԱՄՆ դոլար է։ Ռումբերի և հրթիռների նետման նոր համակարգի շնորհիվ` ռմբակոծիչը կարող է կրել 50 տոկոսով ավել շատ գերճշգրիտ զինամթերք։ Նախատեսվում է, որ նոր համակարգերը հնարավորություն են տալու կրել գերճշգրիտ զինամթերք ոչ միայն կախոցներով, այլ նաև ռումբերի պահեստատուփով։

Ըստ պայմանագրի պայմանների՝ Boeing-ը կատարելագործելու է B-52-ի ռումբապահոցում արդեն առկա կարուսելային համակարգերը։ Առաջին փուլի համար ստեղծվելու է 3 նախատիպ, որոնք օգտագործվելու են փորձարկումների համար։

Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա սպասվում է, որ 2016 թվականի մարտին նոր համակարգերն արդեն սպառազինության կհանձնվեն։

Համաձայն կատարելագործման նախագծի՝ B-52-ը սպառազինված է լինելու 24 հատ JDAM 227 կիլոգրամանոց ավիացիոն ռումբով կամ նույն տիպի, բայց 907 կիլոգրամանոց 20 ռումբով։

B-52 ինքնաթիռը ծանր տեսակի միջմայրցամաքային ռմբակոծիչ-հրթիռակիր է։ ԱՄՆ ՌՕՈւ սպառազինության կազմում է 1955 թվականից։ Առաջին թռիչքն իրականացրել է 1952 թվականին։ Ինքնաթիռի անձնակազմը բաղկացած է 5 հոգուց։

Ռմբակոծիչը սպառազինված է սովորական, գերճշգրիտ, ինչպես նաև միջուկային հրթիռներով։ Կարող է կրել մինչև 31 500 կգ ռումբ։ Մեկ միավորի արժեքը, կախված արդիականացման տարբերակներից, տատանվում է 14.43 մլն ԱՄՆ դոլարից մինչև 53.4 մլն ԱՄՆ դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *