Արցախյան պատերազմի ինքնահրկիզված ադրբեջանցի վետերանը մահացել է

Ադրբեջանում դեկտեմբերի 24-ին Արցախյան պատերազմի վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ, 5 երեխաների հայր Զաուր Հասանովն ինքնահրկիզվել էր։ Դեկտեմբերի 28-ի նա մահացել է հիվանդանոցում:

Կադր՝ Զաուր Հասանովի ինքնահրկիզումից

Կադր՝ Զաուր Հասանովի ինքնահրկիզումից

Հայտնի է նաև, որ Ադրբեջանում արդեն իսկ քրեական գործ է հարուցվել վետերանին «ինքնասպանության հասցնելու» հոդվածով, ընթանում է հետաքննություն:

Հիշեցնենք, որ Հասանովն օրեր առաջ լրագրողներին մանրամասնել էր՝ ինքնահրկիզվել է Ադրբեջանի արհմիությունների դաշնության շենքի մոտ, քանի որ այդ կառույցի ղեկավար Սաթթար Մեհբալիևը զրկել էր իրեն իր սեփականությունից։

Հասանովը շեշտել էր, որ 2010-ին իր սեփականություն և եկամուտի միակ աղբյուր օբյեկտը խլել են իր ձեռքից, իր բողոքները պարբերաբար անտեսվում են, ուստի այդ ծայրահեղ քայլով ցանկացել է լսելի դարձնել իր դժգոհությունը։

Դեկտեմբերի 27-ին Իլհամ Ալիևը համապատասխան կառույցներին ցուցում տվեց հոգալ վետերանի բուժման ու վերականգնման ծախսերը։ Իշխանամետ լրատվակայքերը սկսեցին լայնորեն լուսաբանել վետերանի թեման այն դիտանկյունից, որ տարբեր պաշտոնյաներ այցելել են նրան հիվանդանոցում, հետևում են առողջական վիճակի փոփոխություններին, պատրաստ են օգնել։ Իշխանամետ մամուլը սկսեց կիրառել թեման քարոզչական նպատակներով:

Հավելենք նաև, որ այսօր չկայացավ վետերանին ի պաշտպանություն անցկացվող երկրորդ ցույցը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *