ԱՄՆ բանակը նոր հակահրթիռային համակարգերի պայմանագիր է կնքել

ԱՄՆ բանակը Raytheon ընկերության հետ 79,2 մլն դոլարի պայմանագիր է կնքել` հակահրթիռային  AI3 (Accelerated Improved Intercept Initiative) համակարգեր արտադրելու համար, որոնք պետք է ապահովեն բանակի անձնակազմի անվտանգությունը: Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական կայքը:

AI3-ը բաղկացած կլինի հրթիռների հայտնաբերման և ոչնչացման, կրակի ուղորդման և ղեկավարման համակարգերից: Համակարգերը ԱՄՆ Բանակին կտրամադրվեն մի քանի տարվա ընթացքում, սակայն հստակ ժամկետ չի նշվում:

Ներկայումս ԱՄՆ Բանակը զինված է զենիթահրետանային C-RAM (Counter Rocket, Artillery, and Mortar) Phalanx B համակարգերով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  որ ԱՄՆ Բանակը 881 մլն դոլարի պայմանագիր է կնքել AN/TPQ-53 Firefinder մոբիլ ռադիոտեղորոշիչ համակարգերի ձեռքբերման համար: Համակարգերը պետք է հայտնաբերեն հակառակորդի արկերը` ներառյալ հրթիռները և ականանետ ու հրետանային արկերը, որոշեն դրանց հետագիծը, մեկնակետը և թիրախը:

One response to “ԱՄՆ բանակը նոր հակահրթիռային համակարգերի պայմանագիր է կնքել

  1. Pingback: Հայ խաղաղապահները նոր վարժանքներ կանցնեն: Պարգևատրումներ ՊՆ-ում. օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *