Ճապոնիայում ամերիկյան ուղղաթիռ է վայր ընկել

Ճապոնիայի Յոկոսուկա քաղաքի ամերիկայն ռազմաբազայի մերձակայքում վայր է ընկել ԱՄՆ նավատորմի ուղղաթիռ։ MH-60s ուղղաթիռը փորձել է շտապ վայրէջք կատարել, բայց արդյունքում ընկել է մոտակայքի ոչ բնակելի տարածքում։

Ավիավթարից կյանքին չսպառնացող վնասվածքներ են ստացել անձնակազմի 4 անդամներից երկուսը։ Տուժածներին փրկարար ծառայությունը տեղափոխել է Յոկոսուկայի հիվանդանոց։ Այս մասին հայտնում է ամերիկյան բանակի պաշտոնական Stars and Stripes ամսագիրը։

Այլ աղբյուրներ նշում են, որ վթարի պատճառների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ, թեև նախնական տվյալներով ենթադրվում է, որ վթարի պատճառը տեխնիկական թերացումներն են։ Այս պահի դրությամբ կատարվում է նախաքննություն։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա օգոստոսի 5-ին ամերիկյան HH-60 ռազմական ուղղաթիռը վթարի էր ենթարկվել Օկինավա կղզում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի տարածքում։ Ուղղաթիռի անձնակազմը բաղկացած է եղել 4 հոգուց, որից 3-ը չեն վնասվել, մյուսի մասին տեղեկություններ չկային։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *