Իսրայել-Լիբանան սահմանին լարված իրավիճակ է. իսրայելցի զինծառայող է զոհվել

Փոխհրաձգության հետևանքով դեկտեմբերի 15-ին Իսրայելի ու Լիբանանի միջև սահմանին իսրայելցի զինծառայող է մահացել։ Լիբանանը պնդում է, որ միջադեպի պատճառով անհայտ կորել է իր զինծառայողներից մեկը։

ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի դիրքերը Իսրայել-Լիբանան սահմանին

ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի դիրքերը Իսրայել-Լիբանան սահմանին

Իսրայելական Ynet News լրատվական գործակալությունը, հղում տալով Իսրայելի պաշտպանական բանակի ներկայացուցչի խոսքերին, գրում է՝ Լիբանանի զինծառայողները 6-7 անգամ կրակ են բացել իսրայելցիների ուղղությամբ։ Աղբյուրը հավաստիացնում է, որ միջադեպը լուրջ է, կողմերի համար «լուրջ հետևանքներ է ունենալու»։

Լիբանանի պետական լրատվական գործակալությունը հաղորդում է՝ լիբանանցիները կրակ են բացել իսրայելցիների ուղղությամբ Նաքուրա սահմանային անցակետում, սակայն պատճառների մասին ոչինչ չի նշում։ «Ալ Մանար» հեռուստաընկերությունն էլ տեղեկացնում է՝ լիբանանցի զինծառայողներից մեկը փոխհրաձգությունից հետո անհայտ կորած է համարվում։

Ներկա դրությամբ միջադեպի վայր են բերվել իսրայելական մեծաթիվ ուժեր, այդ թվում՝ ռազմական ուղղաթիռներ։ Ինչ վերաբերում է Լիբանանին, ապա «Հըզբոլլահ» շարժման զինյալները հայտարարել են իրենց զորքերը մարտական բարձր պատրաստվածության բերելու մասին։

Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ Նաքուրա անցակետի մերձակայքում տեղակայված է ՄԱԿ-ի դիտորդներ կայանը։ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի մասնագետները Լիբանանում մասնակցում են միջադեպի հետաքննությանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *