Նոր տվյալներ են ի հայտ եկել չինական AR1A համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի գնման վերաբերյալ։ Ըստ ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» ամենամյա զեկույցի, Հայաստանը ենթադրաբար ձեռք է բերել 6 միավոր կայան Չինաստանից։
Համաձայան կենտրոնի տվյալների` պայմանագիրը հավանաբար կնքվել է դեռ 2010 թվականին, իսկ ենթադրյալ մատակարարումը ավարտվել 2011-ին։ Գործարքի արժեքը գնահատվում է 50մլն. ԱՄՆ դոլար։
Նշենք, որ AR1A համակարգերի ձեռքբերման մասին լուրերը լրատվամիջոցներում հայտնվեցին մի քանի ամիս առաջ, սակայն, չինական և հայկական կողմերը պաշտոնապես ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին այդ տեղեկությունները։
Նույն զեկույցը ուշագրավ տեղեկություններ է պարունակում նաև Տ-72 տանկերի արդիականացման և ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաների նորոգման վերաբերյալ։ Մանրամասները կարդացեք «Զեկույց. Լեհաստանը Հայաստանի համար 84 տանկ կարդիականացնի» և «Հայկական ԲՄՊ-2-ները կապիտալ վերանորոգվել են Ռուսաստանում» հոդվածներում։
Pingback: Զեկույց. 6 միավոր «չինական Սմերչ» Հայաստանին Razm.info | armday
Pingback: Ադրբեջանի ռազմական ցուցահանդեսին մասնակցելու է ՀՀ-ին «չինական Սմերչեր» վաճառած ընկերությունը | Ռազմ.info