Մեծ Բրիտանիան ստացել է առաջին Boeing RC-135V/W հետախուզական ինքնաթիռը

Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը ստացել է առաջին հետախուզական Boeing RC-135V/W Rivet Joint ինքնաթիռը։ Նոյեմբերի 12-ին ինքնաթիռը վայրէջք է կատարել ռազմաօդային ուժերի Ուոդդինգթոնի ավիաբազայում։

հետախուզական Boeing RC-135V/W Rivet Joint ինքնաթիռ

հետախուզական Boeing RC-135V/W Rivet Joint ինքնաթիռ

Նշենք, որ Boeing RC-135V/W Rivet Joint-ն առաջինն էր երեք պատվիրված ինքնաթիռներից, որ արդիականացվել է Մեծ Բրիտանիայի պահանջով։ Ակնկալվում է, որ արդիականացումից հետո հետախուզական ինքնաթիռները կստանան Airseeker R.1 անունը։

Հիշեցնենք, որ 2010-ի մարտին Մեծ Բրիտանիան 1 մլրդ 102 մլն ԱՄՆ դոլարի արժեք ունեցող պայմանագիր է կնքել ԱՄՆ ՊՆ-ի հետ՝ Մեծ Բրիտանիայի թագավորական ՌՕՈւ 51-րդ էսկադրիլիայի կազմում BAE Nimrod R.1 հնացած ինքնաթիռները 3 միավոր Boeing RC-135W Rivet Joint հետախուզական ինքնաթիռներով փոխարինելու վերաբերյալ։

Արդիականացման ընթացքում, բացի ամերիկյան Baseline 10 սարքավորումներից, ինքնաթիռներն ստանալու են բրիտանական արտադրության մի շարք համակարգեր, այդ թվում՝ ռադիոհետախուզության QinetiQ Tigershark 2 համակարգը։ Նախատեսվում է արդիականացման ողջ գործընթացն ու Մեծ Բրիտանիային ինքնաթիռների հանձնումն ավարտել 2014-ին։

Հավելենք, որ 1970-ականների սկզբին ԱՄՆ ՌՕՈւ-ն ձեռք էր բերել 17 միավոր RC-135V/W Rivet Joint, հետախուզական ինքնաթիռներ, որոնց մի մասը ներկայումս էլ շահագործվում է  ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից, սակայն պարբերաբար վերանորոգում ու արդիականացում անցնելով։ Համաձայն փորձագետների հաշվարկների՝ 2011-2015-ին ԱՄՆ-ի ծախսած գումարն այս ինքնաթիռների արդիականացման համար կկազմի 649.9 մլն ԱՄՆ դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *