Չեն կարողանում զինվորներին խոցել, դրա համար են գյուղերի վրա կրակում. հայկազունները՝ հակառակորդի մասին (վիդեո)

Ավագ հայկազուն Աշոտ Թոփուզյանը «Փոքր Մհեր» կրթահամալիրի սան է։ Նոյեմբերի 5-ին նա նույնպես շնորհավորում էր իր ավագ ընկերներին։ Ռազմինֆոյի հետ զրույցում հայկազունը պատմեց հետախույզ լինելու ցանկության, պատկերացրած հակառակորդի մասին։

Հայկազուններ՝ Թոփուզյանն ու Գալոյանը

Հայկազուններ՝ Թոփուզյանն ու Գալոյանը

«Արզնիի օդանավակայանում մեծ հետախույզներն ավելի շատ էին պարապել, ուզում եմ իրենց նման կարգապահ դառնալ»,- նշեց Թոփուզյանը։

Երազանքների մասին խոսելիս հայկազունների աչքերը փայլում են։ Թոփուզյանի ամենամեծ երազանքներից մեկը պարաշյուտով թռչելն է, սակայն դեռ տարիքը թույլ չի տալիս։

Աշոտ Թոփուզյանին Հետախույզի օրը  նախարար Սեյրան Օհանյանը պարգևատրել էր պատվոգրով և ժամացույցով։

Ավագ հայկազուն Գալոյանը նույնպես մասնակցել է Հետախույզի օրվա ցուցադրական միջոցառմանը։

Միջոցառումից հետո հայկազունը ոգևորված է առավել, սովորել է խմբային աշխատանք։ Որոշել է՝ մեծանա, հետախույզ է դառնալու։

«Ես ինչ ուզում եմ, «Փոքր Մհերը»-ում կարողանում եմ անել։ Օրինակ՝ եթե ես սովորական դպրոցում սովորեի, չէի կարողանա հետախույզների օրը ելույթ ունենալ։ Իսկ հիմա երազանքս կատարվեց»,- պատմում է հայկազուն Գալոյանը։

Տղաներին, որպես խրախուսանք, երկու օրով ազատ արձակում են տվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *