ԱՄՆ-ն առեղծվածային «51-րդ գոտին» խորհրդային տեխնիկայի փորձարկման համար է օգտագործել

ԱՄՆ կառավարությունը Նևադա նահանգում օգտագործել է «51-րդ գոտի» գաղտնի զորավարժարանը խորհրդային ավիատեխնիկայի փորձարկման համար։ Փորձարկման առաջին օրինակ էր խորհրդային ՄիԳ-21 կործանիչը, որը 1966 թվականին ամերիկացիներին հանձնել էին իսրայելցիները։ Ենթադրաբար խոսքն այն ինքնաթիռի մասին է, որն Իսրայել էր բերել իրաքցի դասալիք օդաչուն։ Այս մասին գրում է «The Guardian» պարբերականը։

ՄիԳ-21  Նկարը՝ Draken International-ի

ՄիԳ-21
Նկարը՝ Draken International-ի

Ամերիկացիներն այդ կործանիչն օգտագործում էին խորհրդային ավիացիայի հնարավորություններն ու ամերիկյան սպառազինության արդյունավետությունը դրա դեմ պայքարում գնահատելու համար։

Ավելի ուշ «51-րդ գոտու» մասնագետների տնօրինության ներքո էին հայտնվել խորհրդային այլ ինքնաթիռներ, ինչպես օրինակ ՄիԳ-17-ը։ Այն ժամանակ տարվող հետաքննության մանրամասներն այդպես էլ մինչև հիմա գաղտնի են պահվում։

Զորավարժարանի գոյության փաստը հաստատվել է ընդամենը վերջերս՝ 2013 թվականի օգոստոսին։ Այնտեղ փորձարկվել է նաև խորհրդային այլ տեխնիկա։ Ընդհանուր առմամբ, այնտեղ կառուցվել է խորհրդային համակարգի նմանությամբ հակաօդային պաշտպանության ողջ շրջան։ Ամերիկյան օդաչուները հենց «51-րդ գոտի» զորավարժարանում են սովորել հաղթահարել դրանք։ Իր գաղտնիության համար այդ զորավարժարանը համարվում է մի տեղ, որտեղ ԱՄՆ կառավարությունը պահում է այլ մոլորակային տեխնիկայի մնացորդներ։

ՄիԳ-21 կործանիչն իր առաջին թռիչքն է արել 1956 թվականին։ Գլխավոր կոնստրուկտորը ազգությամբ հայ Արտյոմ Միկոյանն է։ Սկսել է շահագործվել 1959 թվականից։

Ինքնաթիռն ունի մեկ շարժիչ, մեկ օդաչու։ Սպառազինված է ՆՌ-30 30 մմ-անոց հրանոթով, 2 հատ 500 ռումբով, 2 միավոր կառավարվող Կ-13 հրթիռով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *