Իրանը մեծացնում է սուզանավերի թիվը, իսկ ԱՄՆ-ն հայտարարում է, որ պատրաստ է Իրանի հարվածին

Իրանը Պարսից ծոցում մեծացնում է ոչ միայն սուզանավերի, այլև պայթուցիկներով մոտորանավակների թիվը, որոնք կարող են ղեկավարվել մահապարտների կողմից: Կիրակի օրը նման հայտարարություն է արել ԱՄՆ ՌԾՈՒ-ի 5-րդ նավատորմի փոխծովակալ Մարկ Ֆոքսը, որի ուժերը տեղակայված են Բահրեյնում: Նա նշել է, որ իրանցիներն ունեն ծովային ականների մեծ քանակություն և 10 փոքր սուզանավ:

Ֆոքսը լիովին համոզմունք է հայտնել, որ Իրանին չի հաջողի փակել Հորմուզի նեղուցը, որը միացնում է Պարսից և Օմանի ծոցերը և տրանսպորտային մեծ նշանակություն ունի: Հորմուզի նեղուցով է իրականացվում ծովային նավթափոխադրման 40 տոկոսը:

«Եթե մենք ոչինչ չանեինք, իսկ նրանք գործերին ողջ ուժով, ապա կկարողանային փակել Հորմուզի նեղուցը, բայց ես չեմ պատկերացմում, թե մենք մի օր նման իրավիճակում կհայտնվենք»,- հայտնել է փոխծովակալը՝ միաժամանակ նշելով, որ լուրջ է վերաբերում Իրանի հավանական հարվածին: Դրանով պայմանավորված, ԱՄՆ ՌԾՈՒ-ը հավանական գործողությունների լայն ծրագիր են մշակել, որոնք կփոխանցվեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ հավանության արժանացնելու համար:

«Մենք ցանկացած պահի  պատրաստ ենք ցանկացած արտակարգ իրավիճակի»,- եզրափակել է Ֆոքսը՝ նշելով, որ օրերս իր ծառայակիցներին հիշեցրել է իրենց պարտականությունների և իրավունքների մասին, որոնք կարող են կիրառվել այն դեպքում, եթե Իրանը հարձակվի իրենց վրա:

Ըստ՝ «Голос России» ռադիոկայանի և «Взгляд.ru»-ի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *