Ներկայացվեց Արցախյան ազատամարտին նվիրված «Հավերժության զինվորը» գիրքը (ֆոտո)

«Ես հայ եմ, Հայկի իսկական որդին, ատում եմ Բելին, ամեն բռնություն․․․»․ այսպիսի խոսքերով Երևանի թիվ 52 դպրոցի աշակերտները սկսեցին իրենց միջոցառումը, որ նվիրված էր նույն դպրոցի շրջանավարտ, զոհված ազատամարտիկ Արմեն Սիմոնյանին։

Աշակերտները Արմեն Սիմոնյանի շիրիմի մոտ

Աշակերտները Արմեն Սիմոնյանի շիրիմի մոտ

Դպրոցականները միջոցառումը կազմակերպել էին Հատուկ գնդի մարտիկի ծննդյան 40-րդ տարեդարձի կապակցությամբ։ Եռաբլուր զինվորական պանթեոնում կայացած միջոցառմանը ներկա էին նաև ազատամարտիկի հարազատներն ու մարտական ընկերները։
Ազատամարտիկների անունից դպրոցականներին շնորհակալություն հայտնեց Հատուկ գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Սամվել Եղիազարյանը։ Եղիազարյանն ասաց, որ ազատամարտիկները ինքնակամ են մասնակցել պատերազմին։

Արմեն Սիմոնյանի մայրը

Արմեն Սիմոնյանի մայրը

«Նրանց ոչ ոք շնորհակալություն չասաց, ու նրանք չէին էլ սպասում այդ շնորհակալությանը, որովհետև մենք պարտավոր ենք մեր հայրենիքը պաշտպանել»․ այս խոսքերը Եղիազարյանն ուղղեց դպրոցականներին ու ասաց, որ ուրախ է տեսնել նման երիտասարդների, որոնք չեն մոռանում հերոսներին։
Սամվել Եղիազարյանը ներկայացրեց նաև իր նոր «Հավերժության զինվորը» գիրքը, որ նվիրված է Հատուկ գնդի մարտիկ Գևորգ Ղազարյանին։ Հեղինակը գիրքը գրել է անձնական հիշողություններով ու ազատամարտիկի հարազատների պատմություններից։

Ապագա զինվորները ազատամարտիկի շիրմաքարի մոտ

Ապագա զինվորները ազատամարտիկի շիրմաքարի մոտ

«Հավերժության զինվորը» Եղիազարյանի երրորդ գիրքն է, մինչ այդ հրատարակվել են նաև «Նվիրյալները» ու «Անմահության արահետով» գրքերը, որոնք պատմում են Հատուկ գնդի ստեղծման, մարտական ուղու, գնդի մարտիկների մասին։ Հեղինակը նշեց, որ նախատեսում է առանձին գրքեր գրել նաև գնդի մյուս մարտիկների մասին։

Փոքրիկ զինվորը Եռաբլուրում

Փոքրիկ զինվորը Եռաբլուրում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *