ԱՄՆ-ն պատվիրել է նոր QF-16 ինքնաթիռ-թիրախներ (վիդեո)

«Բոինգ» ընկերությունը Միացյալ Նահանգների զինված ուժերի համար F-16 կործանիչների հիմքի վրա ստեղծված անօդաչու ինքնաթիռ-թիրախների ևս մեկ խմբաքանակ կպատրաստի։

QF-16

QF-16

Մասնավորապես, ամերիկյան ընկերությունը պատրաստելու է 13 միավոր QF-16 անունը կրող ինքնաթիռ-թիրախներ։

Համապատասխան պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 10-ին։ Գործարքի արժեքը կազմել է 24.7 մլն ԱՄՆ դոլար, իսկ կատարման ժամկետ է նշանակվել 2015 թվականի հոկտեմբերի 9-ը, փոխանցում է «Ջեյնս»ռազմական հանդեսը։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբեր ամսին առանց օդաչու երկինք բարձրացված QF-16 ինքնաթիռ-թիրախը հաջողությամբ կատարել էր թռիչքն ու վայրէջքը, ինչպես նաև երկնքում մի շարք մանևրներ իրականացրել։

Այս նախագծով զբաղվում է «Բոինգ» ընկերությունը, որը փորձարկումներին 6 միավոր F-16 կործանիչ է ընդգրկել՝ դրանք ձևափոխելով և հարմարեցնելով որպես օդային թիրախներ։ Ընկերությունն օգտագործում է ԱՄՆ ԶՈւ արդեն հնացած F-16-երը։

Ներկայում ամերիկյան բանակում որպես թիրախ են օգտագործվում հիմնականում QF-4 ինքնաթիռները։ QF-16-երն ավելի ժամանակակից և հագեցած տարբերակները կլինեն ամերիկյան զորքերի համար։

QF-16-երը նախատեսվում է օգտագործել չորրորդ սերնդի կործանիչների օդային մարտերի և այլ վարժանքների համար։

ԱՄՆ ռազմաօդային ուժերն ընդհանուր առմամբ նախատեսում են ձեռք բերել 126 միավոր QF-16 ինքնաթիռ-թիրախ։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *