Ռազմաշաբաթ. Թուրքիա. հոկտեմբերի 13-19

Թուրքիայից Հայաստան հոգեկան խնդիրներ ունեցող մարդ է անցել։ Թուրքիան մոտ է AWACS-ները ստանալուն։ Թուրքիայում ստեղծում են ուղևորատար ռազմական ուղղաթիռներ։ Առաջին անգամ թուրքերը կրակ են բացել Սիրիայում կռվող զինյալների վրա։ Թուրքիան օգնում է Իրանին բացահայտել Իսրայելի լրտեսներին և այլն։

Ուղղաթիռի հնարավոր տեսքը։ Աղբյուր՝ Թուրքիայի ՌԱՔ

Ուղղաթիռի հնարավոր տեսքը։ Աղբյուր՝ Թուրքիայի ՌԱՔ

” Թուրքիայում հոկտեմբերի 11-ին կայացել է երկրի զինված ուժերի համար նախատեսված նոր ուղղաթիռի նախագծի հանձնաժողովի անդրանիկ նիստը, որով էլ մեկնարկել են թուրքական առաջին թեթև ուղևորատար ինքնաթիռի ստեղծման աշխատանքները։ Հարցի վերաբերյալ մեկնաբանություն է վերցրել թուրքագետ Գևորգ Պետրոսյանից։

” Թուրքիայի ձեռք բերած օդային նախազգուշացման ու վերահսկման (AWACS) ինքնաթիռները հաջողությամբ անցել են օդում լիցքավորվելու փորձարկումները և առաջիկայում կարող են ընդգրկվել թուրքական ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ։ Սա թույլ կտա Թուրքիային ամրապնդել դիրքերը ռազմական ոլորտում։

” Ներկայիս Թուրքիայի Կարս նահանգի Տեկոր շրջանից Թուրքիայի քաղաքացի Ա.Ա.-ն (ամբողջական անունը չի նշվում), ով ուներ հոգեկան խնդիրներ, հոկտեմբերի 13-ին անցել է Հայաստան, որտեղ ձերբակալվել է սահմանապահ ծառայության  կողմից, ապա հանձնվել թուրքական կողմին, որից հետո նրան տեղափոխել են հոգեբուժարան։

” Թուրքիայի հատուկ նշանակության ծառայությունները Թեհրանի համար բացահայտել են Իրանում Իսրայելի օգտին աշխատող լրտեսների խմբերի, ինչն էլ դժգոհությամբ է ընդունվում Միացյալ Նահանգների կողմից։ Այս մասին տեղեկացնում է The Washington Post պարբերականը՝ հղում կատարելով իր «լավատեղյակ աղբյուրներին»։

” Հոկտեմբերի 15-ին կեսօրին մոտ Սիրիայի այն հատվածից, որը վերահսկվում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման կողմից, Թուրքիայի ուղղությամբ ականանետից կրակ է արձակվել։ Թուրքիայի զինված ուժերն ի պատասխան T-155 Ֆըրթընա հաուբիցներով 4 անգամ կրակ է արձակել Սիրիայի ուղղությամբ։ Սա առաջին դեպքն էր, երբ Թուրքիան հայտարարում է Ասադի հակառակորդներին հարվածելու մասին։

” Թուրքիան հոկտեմբերի 3-ին երեք անգամ F-16 կործանիչներ է օդ բարձրացրել և մոտեցրել թուրք-սիրիական սահմանին, երբ Սիրիայի տարածքում ռազմական ուղղաթիռներ և ինքնաթիռներ են թռիչքներ կատարել։

” Հոկտեմբերի 14-ին Թուրքիայում քարհանքի աշխատակիցներից մեկին առևանգած անձանց գտնելու համար գործի են դրվել երկրի զինված ուժերի  «Գյոզջու» անօդաչու թռչող սարքերը, որոնց օգնությամբ էլ հնարավոր է եղել հայտնաբերել հանցագործներին։

” Սոմալի մարդասիրական օգնություն տեղափոխող նավին ուղեկցելու է Թուրքիայի ռազմածովային ուժերի ֆրեգատը, ինչը կապված է սոմալեցի ծովահեններից պաշպանվելու հետ։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *