Ադրբեջանում մահացել է 10 օր առաջ ավտովթարից տուժած զինծառայողը

Ադրբեջանում գրանցվել է հերթական ոչ մարտական պայմաններում կորուստը։ Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Ումուդով Էլշադ Մուսլիմ օղլուն ծանր վնասվածքներ էր ստացել ավտովթարի հետևանքով։ Հոկտեմբերի 17-ին նա մահացել է հոսպիտալում։

Ադրբեջան

Նշենք, որ 1978-ին ծնված պայմանագրային զինծառայողը ծանր վնասվել է Քյուրդամիրի շրջանի Չոհրանլի գյուղի ավտոճանապարհին ՎԱԶ-2106 և ԿամԱԶ ավտոմեքենաների բախման պատճառով։ Էլշադ Ումուդովը ՎԱԶ-2106-ի ղեկին էր. նա վերադառնում էր գյուղում կայացած հարսանեկան արարողությունից։

ՎԱԶ-2106-ի ուղևորները, այդ թվում՝ զինծառայողի մայրը, տեղում մահացել են։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն և ադրբեջանական լրատվամիջոցները հոկտեմբերի սկզբին նախապես չէին հայտնել, որ վերոհիշյալ ավտովթարում զինծառայող է տուժել։ Այդ մասին, ինչպես և նախորդ դեպքերում, հայտնի է դարձել միայն ենթասպայի մահվանից հետո։

2 responses to “Ադրբեջանում մահացել է 10 օր առաջ ավտովթարից տուժած զինծառայողը

  1. Pingback: Հայկական զինուժի ևԱդրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերի 2013-ի կորուստները | ankakh.com

  2. Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն թաքցրել էր հուլիսի 31-ի գիշերվա իր կորուստները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *