Ադրբեջանում զինծառայողի մահվան կասկածելի դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է հերթական ոչ մարտական պայմաններում կորուստը։ Այս անգամ զոհվածի և միջադեպի վերաբերյալ նվազագույն տեղեկություն է հրապարակվել։

Ադրբեջանի բանակ.....

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Արցախի Շահումյանի շրջանի՝ ներկայումս Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածում՝ Գետաբեկի շրջանում տեղակայված զորամասերից մեկում մահացել է 1992-ին ծնված զինծառայող Ռաջաբով Մուրադ Աքփեր օղլուն։

Ներկա դրությամբ Տերտերի շրջանում փորձաքննություն է անցկացվում։ Նախնական տեղեկության համաձայն՝ զինծառայողի մահվան պատճառն ուղեղի ուռուցքն է։

Դեռևս հայտնի չէ, թե զինծառայողը երբ և ինչ պայմաններում է մահացել, և արդյոք համապատասխան բուժում ստացել էր հոսպիտալում։

Փաստի առնչությամբ պաշտոնական հայտարություններ ևս չեն հնչել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *