Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչների վրա ադրբեջանցիները կրակ են բացել. կա վիրավոր

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչների ուղղությամբ ադրբեջանական կողմը կրակ է արձակել` վիրավորելով գյուղացիներից մեկին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ մամուլի քարտուղարի` հոկտեմբերի 12-ի կեսօրին հակառակորդը կրակ է բացել Ներքին Կարմիրաղբյուրի խաղաղ բնակիչների ուղղությամբ, որոնք աշխատելիս են եղել հանդերում:

Ավտոմեքենայի ուղղությամբ կրակի հետևանքով կրծքավանդակի ձախ կողմի հետին մասից վիրավորվել է Նավուր գյուղի բնակիչ Հայկ Ստեփանի Քոսակյանը: Նա այժմ գտնվում է Բերդի քաղաքային հիվանդանոցում, վիճակը միջին ծանրության է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *