Սաֆար Աբիևը Պակիստանի Սենատի ներկայացուցչի հետ խոսել է ընտրություններից

Հոկտեմբերի 10-ին՝ նախագահական ընտրությունների հաջորդ օրը, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել է Պակիստանի ներկայացուցչին՝ զրուցելով ավելի շատ նախագահական ընտրությունների ընթացքից ու արդյունքներից։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիև

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիև

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում Պակիստանի արտակարգ ու լիազոր դեսպան Իքրամուլլահ Մահսուդը։

Պակիստանի Սենատի պաշտպանության ու ռազմական արդյունաբերության գծով հանձնաժողովի նախագահ Սեիդ Միշահիդ Հուսեյնովը նաև անկախ դիտորդ էր Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայացած ընտրություններում։

Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությանը՝ կողմերը ավելի շատ քննարկել են ոչ այնքան ռազմական ոլորտի ու ռազմական համագործակցության, այլև ընտրությունների հարցերը։

Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանում զանգվածային ընտրախախտումների մասին են վկայում ընտրատեղամասերում արված մեծ քանակի լուսանկարներն ու տեսագրությունները, Պակիստանի Սենատի ներկայացուցիչը դրանք որակել է «միջազգային չափանիշներին համապատասխան»։

Պակիստանի ներկայացուցչի նման բնորոշումները թերևս կանխատեսելի են՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ սերտ տնտեսական ու ռազմական համագործակցությունը։

Հիշեցնենք, որ Պակիստանն Ադրբեջանի անկախությունը ճանաչած առաջին պետություններից է, որը միաժամանակ ՄԱԿ-ի անդամ միակ երկիրն է, որը չի ճանաչել Հայաստանի անկախությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *