ԱՄՆ-ն բացահայտել է Սոմալիում հատուկ գործողության թիրախին

Հոկտեմբերին 5-ի գիշերը ԱՄՆ զինծառայողները Սոմալիում հատուկ գործողություն են իրականացրել, որի նպատակը ահաբեկչական խմբավորման հրամանատար Իքրիմ անունով Քենիայի քաղաքացուն բռնելն էր։

«Ալ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման անդամներ

«Ալ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման անդամներ

Ինչպես հաղորդում է CNN-ը, Իքրիմը «Ալ-Շաբաբ» խմբավորման դաշտային հրամանատարներից է։ Ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների ունեցած տվյալների՝ Իքրիմը սերտ կապեր ունի «Ալ Կաիդա» խմբավորման այն 2 անդամների հետ, որոնք առնչվում են 1998-ին Նայրոբիում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ գրանցված պայթյունի և 2002-ին Մոմբասում իրականացված ահաբեկչության հետ։ Նշված 2 անդամներն արդեն կենդանի չեն։

Հավելենք, որ ԱՄՆ հատուկ ծառայության գործողությունն իրականացվել է հոկտեմբերի 5-ի գիշերը Բարաավե առողջարանային քաղաքում՝ մայրաքաղաք Մոգադիշոյից դեպի հարավ։ Ամերիկյան ուժերը փորձել են գրոհով վերցնել Բարաավեի ամառանոցը, սակայն հանդիպել են զինյալների հուժկու դիմադրությանը՝ հարկադրված լինելով ընկրկել։ Գործողությունն իրականացնում էր ԱՄՆ ՌԾՈւ հատուկ ծառայությունը, որը 2011-ի մայիսին Պակիստանում չեզոքացրել էր «Ալ Կաիդայի» առաջնորդ Օսամա բին Լադենին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բարաավեն ծառայում էր որպես նստավայր «Ալ Շաբաբի» առաջնորդ Ահմեդ Աբդի Հոդանիի համար։ «Ալ Շաբաբի» ներկայացուցիչն էլ իր հերթին վկայել է, որ ԱՄՆ-ի գործողության թիրախը հենց Հոդանին էր։

Հոկտեմբերի 5-ին ԱՄՆ զինվորականներն անցկացրել են ևս մեկ հատուկ գործողություն՝ Լիբիայի տարածքում «Ալ Կաիդայի» առաջնորդներից մեկին՝ 49-ամյա Անաս ալ-Լիբիին չեզոքացնելու նպատակով։ Նրան կասկածում են Տանզանիայում և Քենիայում 1998-ին ԱՄՆ դեսպանատներում իրականացված ահաբեկչության համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *