«Տորնադո-Ս» ՀԿՌՀ-ն կդրվի ԲԱԶ մեքենայի շասսիի վրա

ՌԴ ՊՆ կայքում հայտնվել է նկար, որի վրա պատկերված է ռուսական ԲԱԶ մեքենայի վրա տեղադրված «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համալիրի մանրակերտ։

Դեռևս 1995-ին Բրյանսկի մեքենաշինական գործարանը ԲԱԶ-6910 «Վոշչինա-1» մեքենայի հիման վրա նախագծել էր շասսի, որի վրա պիտի տեղադրվեր նոր ՀԿՌՀ։ Սակայն հետագայում ՌԴ պաշտպանության նախարարությունը հրաժարվեց ծրագիրը ֆինանսավորելուց, իսկ գործարանը 1996-ին դադարեցրեց նախագծումը։
Նախագծերի ուսումնասիրության արդյունքում ՊՆ-ն նախընտրությունը տվեց Մինսկի անվավոր քարշակների գործարանի նախագծին, թեև Բրյանսկի գործարանի նախագծած մեքենան ավելի թեթև էր ու ավելի քիչ ճնշում էր գործադրում սռնիների վրա։ Հենց այս տեսքով էլ ՀԿՌՀ-ն գնաց փորձարկումների։
Հիմա արդեն հայտնի է դարձել, որ ռուսական կողմը հրաժարվում է բելառուսական շասսիներից ու նախընտրությունը տալիս ռուսականին։ Ենթադրվում է, որ «Տորնադո-Ս» ՀԿՌՀ-ների համար նույնպես կօգտագործվի ԲԱԶ «Վոշչինա-1» շասսին։
«Տորնադո-Ս» համալիրը 9Կ58 «Սմերչ» ՀԿՌՀ-ի արդիականացումն է, որն իր կազմում ընդգրկում է արդիականացված մարտական մեքենա ու 300 մմ ռեակտիվ արկեր, որոնց թռիչքի առավելագույն հեռավորությունը 120 կմ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *