Հարավկորեական F-5 կործանիչն ուսումնական թռիչքի ժամանակ վայր է ընկել

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, հարավկորեական F-5 Tiger II կործանիչը վայր է ընկել ուսումնական թռիչք իրականացնելիս։ Երբ անսարքություն է հայտնաբերվել, կործանիչի օդաչուին հանձնարարվել է շտապ վայրէջք կատարել Չժենդոուի ավիաբազայում, ինչը, սակայն, նա չի հասցրել անել։

F-5E Tiger II, Նկարը՝ IHS/Gareth Jennings

F-5E Tiger II,
Նկարը՝ IHS/Gareth Jennings

Ձայնագրություններից մեկում պահպանվել է, թե ինչպես է օդաչուն պարաշյուտով իջնում մինչ կործանիչը բախվում է լեռներին։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը՝ հղում անելով Հարավային Կորեայի տեղական լրատվամիջոցներին։

Դեպքի մանրամասները ճշտելու համար տարվում է հետաքննություն։
F-5E/F Կորեայի հանրապետության զինված ուժերում է դեռ 1975 թվականից։ Տեղական լրատվամիջոցների պնդմամբ՝ 2010 թվականին 3 միավոր F-5s է կործանվել, որի հետևանքով անձնակազմից զոհվել է 5 հոգի։

Նշենք, որ F-5E և F-4C/E ինքնաթիռները թվաքանակով ամենամեծն են Հարավային Կորեայի զինված ուժերում։
Տեղեկացնենք, որ F-5-ն ամերիկյան կործանիչ է։ Առաջին թռիչքը կատարել է 1959 թվականին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *