Ռուսական զրահատեխնիկան կարող է արտադրվել 3 պլատֆորմների հիմքի վրա

ՌԴ կառավարությանն առընթեր ռազմարդյունաբերական հանձնաժողովի քարտուղար Դմիտրի Ռագոզինը նշել է, որ ռուսական զրահատեխնիկան ապագայում կարտադրվի միայն 3 պլատֆորմների հիմքի վրա։

Նշված 3 պլատֆորմները կլինեն ինչպես թրթուռային, այնպես էլ անվավոր ընթացամասերով։ Դրանք են «Ուրալվագոնզավոդի» նախագծած «Արմատան», «Ռազմարդյունաբերական ընկերության» նախագծած «Բումերանգը» ու «Տրակտորային գործարանների» նախագծած «Կուրգանեցը»։

Ենթադրվում է, որ «Արմատա» պլատֆորմը այսպիսի տեսք կունենա
Ռագոզինի խոսքով՝ 3 պլատֆորմների փորձնական օրինակներն արդեն կան, սակայն դեռ փակ ցուցադրություններում են միայն։ Դրանք կներկայացվեն վերջնական տեսքի բերվելուց հետո միայն։

Սա նշանակում է, որ ապագայում ռուսական բոլոր տանկերն ու զրահատեխնիկան կարտադրվեն նույն հիմքի վրա, ինչը կիջեցնի ռազմարդյունաբերական ծախսերը ու կբարձրացնի տարբեր զրահապատ մեքենաների փոխլրացման աստիճանը։

One response to “Ռուսական զրահատեխնիկան կարող է արտադրվել 3 պլատֆորմների հիմքի վրա

  1. Pingback: Ռուսաստանյան տանկաշինության ու տանկերի ապագան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *