Ղրղզներն ու ռուսները հակաահաբեկչական զորավարժություն են անցկացրել

Ղրղզստանում ՌԴ ավիաբազայի ստորաբարաժումների մասնակցությամբ սեպտեմբերի 25-26-ին հակաահաբեկչական զորավարժություն է անցկացվել։
«Ալա Տոո-Անտիտերոր-2013» վարժանքներին մասնակցել են Ղրղզստանի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ու այդ երկրի տարածքում գտնվող ռուսական «Կանտ» ավիաբազայի զինծառայողները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստիան»։

Կանտ ավիաբազա

Կանտ ավիաբազա

Վարժանքների սցենարով՝ ահաբեկիչները գրավում են ավիաբազայի տարածքում գտնվող դպրոցի շենքն ու պատանդ վերցնում ուսանողներին։
Ղրղզ հատուկջոկատայիններն ու ռուս օդաչուները Մի-8 ուղղաթիռների մասնակցությամբ սկսում են գրոհել շենքն ու վնասազերծել ահաբեկիչներին։
Միևնույն ժամանակ զորավարժության մասնակիցները վնասազերծել են ինքնաթիռը գրաված ահաբեկիչներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ զորավարժության ժամանակ առաջադրված բոլոր խնդիրները կատարվել են։
Նշենք, որ Ղրղզստանի Չուի շրջանում գտնվող ՌԴ զինված ուժերի «Կանտ» ավիաբազայում տեղակայված են Մի-8 ուղղաթիռներ և Սու-25 գրոհիչներ։ Այն երկրորդ դասի օդանավակայն է և կարող է ընդունել Իլ-79, Ան-22, Յակ-42 և Ան-12 ինքնաթիռներ։

2009 թվականին Ղրղզստանի և Ռուսաստանի միջև պայմանագրով ավիաբազայի վարձակալությունը երկարաձգվել է 46 տարով՝ հետագայում ևս 25 տարի երկարաձգելու հնարավորությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *