[թարմացում]Հակոբ Ինջիղուլյանն ուզում է երրորդ երկիր գնալ. Ադրբեջանի գերիների հանձնաժողով

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ։

Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդած տվյալների՝ Շահին Սաիլովը հավաստիացրել է՝ «ՀՀ ԶՈւ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը դիմել է երրորդ երկիր ուղարկելու հայցով»։

Որևէ այլ գերատեսչություն այս տեղեկությունը դեռևս չի մեկնաբանել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաղորդել էր՝ հաջողվել է Հակոբ Ինջիղուլյանին փոխանցել՝ կարող է հանգիստ վերադառնալ Հայաստան, իրեն որևէ պատասխանատվություն չի սպասվելու։

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։

[թարմացում] Սաիլովը լրատվակայքերից մեկին ասել է. «Ինջիղուլյանի փաստաթղթերը շուտով ուղարկվելու են Բաքվում ՄԱԿ-ի ներկայացուցչություն։ Դրանից հետո կորոշվի՝ որ երկրին հանձնել ռազմագերուն»։

One response to “[թարմացում]Հակոբ Ինջիղուլյանն ուզում է երրորդ երկիր գնալ. Ադրբեջանի գերիների հանձնաժողով

  1. Pingback: Հակոբի հայտնվելը 3-րդ երկրում փրկություն կլինի նրա համար. գերության 1 տարին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *