Օրվա ամփոփում. Անդրադարձ է կատարվել ԶՈՒ-ի 20 ամյակին: Իրանը մեկ քայլ առաջ է անցնում

Այսօր ԼՂ-ում տոնում են Քարինտակի հերոսամարտի 20 ամյակը, իսկ Երևանում խոսում են ԶՈւ-ի հիմնադրումից, բանակում առկա խնդիրներից, անդրադառնում 20-ամյա ձեռքբերումներին և հետագա անելիքներին: Արկադի Տեր-Թադևոսյանը խոսել է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման հնարավոր հետևանքներից, իսկ պաշտպանության նախկին նախարարն անդրադարձել է ԶՈՒ-ի կայացմանը:

  • Այսօր լրանում է Քարինտակի հերոսամարտի 20-ամյակը: 1992թ. հունվարի 26-ին՝ անդրադառնալով Քարինտակի մարտին՝ ադրբեջանական հեռուստատեսությունը հաղորդեց, որ սպանվել է 136 զինվոր ու սպա, իսկ որոշ ԶԼՄ-ներ Քարինտակի կիրճն անվանեցին «Արյունալի կիրճ», իսկ հունվարի 26-ը՝ «Արյունալի օր»:
  • «Քարին տակ գյուղի պաշտպանությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում մեր ազգային-ազատագրական պայքարում` հանդիսանալով առաջին եւ հիմնարար հաղթանակներից մեկը: Այս ճակատամարտը ցույց տվեց, որ հայրենասիրությունը, հավատքն ու անձնվիրությունը ի վիճակի են չեզոքացնել եւ պարտության մատնել քանակական առավելություն ունեցող հակառակորդին»,- մասնակցելով Քարինտակի մարտերի 20-ամյակին՝ ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Թեման՝ armregion.am, news.am, panarmenian.net կայքերում:
  • ՀՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն այսօր անդրադարձել է բանակի հաջողություններին, խնդիրներին և ասեկոսեներին: Նա նշել է, որ զինծառայության ժամկետի ավելացում կամ ուսանողների տարկետման վերացում չի ծրագրվում, զինվորական արձակուրդների տրամադրման կարգը կամրագրվի օրենսդրորեն, սկսելու են գործել սերժանտական դպրոցներ, Հայաստանը կանցնի պրոֆեսիոնալ բանակի, երբ վերանա պատերազմի վտանգը: Միաժամանակ նա նշել է, որ բանակում դեռևս կան գաղութային օրենքներ, սակայն այն Հայաստանի ամենակայացած կառույցն է: Թեման՝ panarmenian.net(1, 2, 3) , 1in.am, haynews.amslaq.amtert.am   կայքերում:
  • «Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացումն առաջին հերթին վնաս է հենց Ադրբեջանին, քանի որ այն ազգային փոքրամասնությունների հետ կապված շատ լուրջ խնդիրներ ունի»,- ասել է Արկադի Տեր-Թադևոսյանը:
  • Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը խոսել է ՀՀ Զինված ուժերի կազմավորումից, այսօր բանակում գրանցված ոչ կանոնադրային հարաբերություններից, բանակի մարտունակությունից և նշել, որ դրսի ուժերի պատվերով բանակը վարկաբեկելու միտում կա: Իսկ մեր բանակը տարբերվում է բոլոր բանակներից՝ իր ձևավորման նախադրյալներով և անցած ճանապարհով:
  • Ազատամարտիկները խոսել են պատերազմի տարիներից և այդ ընթացքում եղած պայքարի ոգուց և դժվարություններից:
  • Այսօր Արցախի երիտասարդությունը հարգանքի տուրք մատուցեց Քարինտակի ազատամարտում զոհված հերոսներին` այցելելով և ծաղկեպսակ դնելով նրանց հուշաքարին:
  • Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ՌԴ ԱԱԽ քարտուղարի տեղակալ Վալենտին Սոբոլեւի և քննարկել են սահմանային անվտանգության հարցեր:
  • «Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին: Թեման՝ haynews.am, tert.am, panarmenian.net կայքերում:

 Միջազգային լուրերը հայկական մամուլում 

  1. ԱՄՆ-ն պատրատվում է մարտին Պարսից ծոց ուղարկել ևս մեկ ավիակիր հարվածային խումբ` «Էնթըրփրայզ» ատոմային ավիակրի գլխավորությամբ: 8 միջուկային ռեակտոր ունեցող հսկան նաև ամենաերկար ռազմանավն է աշխարհում, որի վրա կարող է տեղակայվել մոտ 90 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ: Ծոցում արդեն հերթապահում են ամերիկյան երկու ավիակիրները:
  2. Իրանի խորհրդարանն առաջիկա կիրակի կարող է վավերացնել եվրոպական երկրներին նավթի մատակարարման դադարեցման օրինագիծը, մինչև իրանական նավթի վերաբերյալ կսկսի գործել էմբարգոն. օրինագիծը դեռևս մշակման փուլում է: Թեման՝  panorama.am , tert.am, panarmenian.net կայքերում:
  3. Պարսից ծոցի ափերի մոտ կործանվել է Իրանի Ռազմաօդային ուժերին պատկանող F-14 ինքնաթիռը. զոհերի մասին տեղեկություններ չկան: Թեման՝ news.am, panorama.am, panarmenian.net կայքերում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *