Կապի զորքերի զորախումբը Գերմանիայում զորավարժության է մասնակցում

ՀՀ ԶՈւ Կապի ստորաբաժանումը արդեն 10 տարուց ավել է ինչ մասնակցում է ամերիկյան հրամանատարության կողմից կազմակերպվող «Համատեղ ձգտում» զորավարժությանը:

Կապի ստորաբաժանման ծառայողները

Կապի ստորաբաժանման ծառայողները

Կապի զորքերի կազմավորման 21-ամյակի տոնակատարության ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեսազանգի միջոցով կապվեց Գերմանիայում «Համատեղ ձգտում» զորավարժության կապի պետի հետ:

Նախարարը շնորհավորեց զորավարժության բոլոր մասնակիցներին և նշեց, որ օրը խորհրդանշանական է, քանի որ սեպտեմբերի 14-ը` Կապի զորքերի կազմավորման 21-ամյակը, համընկավ զորավարժության հետ:

Գերմանիայից էլ զորավարժության կապի պետը ողջունեց Հայաստանում հավաքավածներին, գոհունակություն հայտնեց հայկական զորախմբից:

Տեսազանգից հետո Ռազմինֆոյի հարցերին պատասխանեց Կապի և ԱԿՀ վարչությունից փոխգնդապետ Գարուշ Գրիգորյանը:

Փոխգնդապետը մեկնաբանեց, որ զորավարժությունը կազմակերպվում է Գերմանիայի Գրաֆենֆոլդ քաղաքում տեղակայված ամերիկյան զորավարժարանում: Այս պահին Գերմանիայում է շուրջ 40 երկրի զորախումբ:

Տարածաշրջանից մասնակցում են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները: Իսկ նախկին ԽՍՀՄ երկրներից`Ուկրաինան, Ղազախստանը և Թուրքմենստանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *