ՊԲ-ն հերքում է «հայկական գնդակից» վիրավորված Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի մասին լուրը

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է առաջնագծում գրանցված վիրավոր զինծառայողի մասին տեղեկությունը։

Ըստ մամուլի հաղորդագրության՝ Շահումյանի հատվածում իբր «հայկական կողմից արձակված գնդակից» վիրավորվել է 19-ամյա զինծառայող Ամիլ Ռասիմ օղլու Իբրահիմովը։ Զինծառայողը զորակոչվել էր Շեքիի շրջանից։

Ռազմինֆոն հարցի առնչությամբ մեկնաբանություն վերցրեց ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանից։
Վերջինս փաստեց. «ՊԲ ստորաբաժանումները պահպանում են հրադադարի ռեժիմը։ Ադրբեջանի այս լուրը չի համապատասխանում իրականությանը և ապատեղեկատվություն է»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *