Արքայազն Ուիլյամը թողնում է զինվորական ծառայությունը

Մեծ Բրիտանիայի արքայազն, դուքս Ուիլյամը որոշում է կայացրել կասեցնելու զինծառայողի իր գործունեությունը՝ փոխարենը զբաղվելով բարեգործությամբ։

Ընդ որում, նա հեռանում է ոչ միայն բրիտանական արքայական ռազմածովային ուժերից, այլև առհասարակ բանակից, տեղեկացնում է AP լրատվական գործակալությունը։արքայազն Ուիլիամ

Ըստ նույն աղբյուրի՝ ավելի քան 7 տարի ծառայություն անցած արքայազնը մտադիր է ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին ու կենդանիների պաշտպանությանը։

Բրիտանական BBC լրատվական գործակալության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի արքայական ռազմածովային ուժերի հրամանատար Էնդրյու Փուլֆորդը բարձր է գնահատել արքայազնի ծառայությունը՝ նշելով, որ վերջինս որպես օդաչու մեծ ներդրում ունի որոնողափրկարարական գործողություններում։ Դրանք հիմնականում անցկացվել են Հյուսիսային Ուելսում, որտեղ արքայազնը, համաձայն BBC-ի, փրկել է բնակիչների կյանքը։

Հիշեցնենք, որ 2011-ի վերջին արքայազնը փրկել է Իռլանդական ծովում փոթորկից տուժած երկու ռուս նավաստիների։
Հավելենք նաև, որ բանակում ծառայում է նաև Մեծ Բրիտանիայի կրտսեր արքայազնը՝ Հարրին, որն ապրիլին ավարտելով ծառայությունն Աֆղանստանում, մտադիր է այն շարունակել Ավստրալիայում։ Չի բացառվում, որ նա այստեղ ծառայի շուրջ 6 ամիս։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *