A400M բեռնատար ինքնաթիռը փորձարկվել է մանրախճային թռիչքուղու վրա

Airbus Military ընկերությունն ավարտել է նոր A400M բեռնատար ինքնաթիռի կարևոր փորձարկումները մանրախճային թռիչքուղու վրա:
Իսպանիայի հյուսիսում՝ Աբլիտասում, փորձարկումները տևել են ավելի քան մեկ շաբաթ:

A400M բեռնատար ինքնաթիռ

A400M բեռնատար ինքնաթիռ

MSN2-ի նախատիպը 25 վայրեջք է կատարել նույն թռիչքուղու վրա: Փորձարկումները ցույց տվեցին, որ չնայած խիստ պայմաններին՝ ինքնաթիռը քարերից ու փոշուց ստացել էր ընդամենը քերծվածքներ, թռիչքուղին պահել էր իր պիտանելիությունն ինտենսիվ վայրէջքներից հետո:
Փորձարկվել են ինքնաթիռի մանևրայնությունը գետնի վրա, թափավազքը ու թռիչքի (վերելքի) անակնկալ արգելակումը. փորձարկումների արդյունքում ինքնաթիռի շարժիչը խափանումներ չի ունեցել, փոշին չի ներթափանցել խցիկ:
Նշենք, որ փորձարկումները կատարվել են նաև առանց հատուկ դեֆլեկտորի (խողովակագլխանոց), որը նախատեսված է նման պայմաններում ինքնաթիռի կիրառման համար:
Հավելենք, որ արտադրողի տրամադրած տվյալների համաձայն՝ նոր ինքնաթիռը կարող է կիրառվել ինչպես մարտավարական, այնպես էլ ռազմավարական խնդիրների լուծման համար: Ինքնաթիռի բեռնատար հանգույցը նախագծված է այնպես, որ կարող է տեղափոխել նաև ոչ գաբարիտային բեռներ, որոնք անհրաժեշտ են մարդասիրական ու ռազմական խնդիրներ կատարելիս:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *