ՌԴ նախագահ. Ռուսաստանը Սիրիային հանձնել է Ս-300 համակարգի առանձին մասեր

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն իսկ Սիրիային տրամադրել է Ս-300 զենիթահրթիռային համակարգերի առանձին բաղադրամասեր։

ՌԴ նախագահը հավելել է, որ համակարգերի տրամադրման գործընթացն ավարտված չէ, ժամանակավորապես դադարեցված է, իսկ Մոսկվայի հետագա քայլերը կախված են «Սիրիայի հարցում կայանալիք զարգացումներից»։

Նշենք, որ Ռուսաստանի կողմից Ս-300 համակարգերի հանձնումը Սիրիային հակասական արձագանքներ էր առաջ բերել միջազգային քաղաքական շրջանակներում դեռևս հունիսի սկզբներին։ Սիրիայի կառավարության հակառակորդները պնդում են, որ ՌԴ-ն ծրագրել է վաճառել զենիթահրթիռային համակարգերը՝ Սիրիայի ապստամբների դեմ պայքարում կառավարությանն աջակցելու նպատակով։

Պաշտոնական Մոսկվան այդ ժամանակ հերքում էր այս տեղեկությունը՝ հավաստիացնելով, որ Ս-300-ները կօգնեն հավասարակշռել իրավիճակը Սիրիայում՝ զսպելու միջոց դառնալով նրանց դեմ, ովքեր սրում են հակամարտությունը։

One response to “ՌԴ նախագահ. Ռուսաստանը Սիրիային հանձնել է Ս-300 համակարգի առանձին մասեր

  1. Pingback: Ռուսաստանը Իրանին տրամադրելու է նախկինում Սիրիայի համար նախատեսված Ս-300-ները. «Կոմերսանտ» | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *