Մինչև 2013 թվականի վերջ Բելառուսում կտեղակայվի ՌԴ ռազմաբազան

Ռուսաստանը Բելառուսում իր առաջին ավիաբազան կստեղծի։ Այն տեղակայվելու է բելառուսական Լիդա քաղաքում՝ Լեհաստանի և Լիտվայի սահմաններից ոչ հեռու։ Ռազմաբազան կգործի արդեն 2013 թվականից։

Ըստ Բելառուսի պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինի՝ ռուսական կործանիչների օղակը մինչև 2013 թվականի վերջ կհայտնվի Բելառուսում։
«Մինչև 2013 թվականի վերջ ենթադրվում է, որ հանրապետության տարածքում, նախատեսված ստորաբաժանումներից բացի, ոչ մեծ չափերի նոր ինքնաթիռներ կտեղակայվեն»,- նշել է Ժադոբինը։
Ըստ նախարարի՝ հետագայում ավիաբազայում նորմատիվներ կմշակվեն, որից հետո կպատրաստվեն ռազմական օբյեկտներ։
Նշենք, որ դեռ 2013 թվականի հունիսի վերջին ՌԴ Ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարևն այն հարցին, թե արդյոք ավիաբազան լինելու է միայն ռուսական, թե Բելառուսի հետ համատեղ, Բոնդարևը պատասխանել էր. «Սկզբում միայն ռուսական, մնացածը հետագայում կերևա»։
«Բազան կկառուցի բելառուսական կողմը, իսկ մենք այդ հարցում նրանց կօգնենք»,- նշել էր գլխավոր հրամանատարը։
Նրա պնդմամբ՝ այնտեղ կտեղակայվեն այնտեղ արդիականացված Սու-27 կործանիչներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *