Թուրքիայում շարքայինը սպանել է ծառայակցին, ապա ինքնասպանություն գործել

Թուրքիայի Անկարա նահանգում տեղակայված զորամասերից մեկում երկու ժամկետային զինծառայողների միջև վիճաբանությունը մահվան ելքով է ավարտվել։

Թուրքական «Ասքերհաբեր» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ահիբոզի ժանդարմերիայի հենակետում օգոստոսի 27-ի երեկոյան ի հայտ եկած միջադեպի հետևանքով 2 զինծառայող է մահացել։

Պահակային ծառայություն կրելիս 20-ամյա շարքային Ուղուր Օզդելը վիճել է ծառայակից, 20-ամյա շարքային Օսման Դենքթաշի հետ։ Վիճաբանության ժամանակ Օզդելն իրենց ամրակցված զենքով կրակ է բացել Դենքթաշի վրա։ Վերջինս երեք հրազենային վիրավորում է ստացել, ինչի հետևանքով ավելի ուշ հիվանդանոցում մահացել է։

Ծառայակցի վրա կրակ բացելուց հետո Օզդելը կրակել է նաև ինքն իրեն՝ մահացու վիրավորում հասցնելով։

Աղբյուրը նշում է, թե ծառայակիցների հավաստմամբ՝ Օզդելը որոշակի հոգեկան խնդիրներ է ունեցել։

Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում։

Նշենք, որ Թուրքիայում վերջին 1,5 տարում, ըստ պաշտոնական տվյալների, շուրջ 110 զինծառայող է ինքնասպան եղել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *