ՌԴ-ն ու Թուրքիան կարող են փոխանակվել զինծառայողների թաղման վայրերի վերաբերյալ տվյալներով

Ռուսաստանի Դաշնության կառավարությունն օգոստոսի 27-ի նիստի ժամանակ քննարկելու է Թուրքիայի հետ համաձայնագիրը, որը նախատեսում է երկու երկրների տարածքում զինծառայողների թաղման վայրերի և դրանց վիճակի վերաբերյալ տեղեկության փոխանակում։

Ինչպես տեղեկացնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, երեշքաբթի օրը կայանալիք նիստում նախարարների կաբինետը քննարկի համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ օրինագիծը, ինչը թույլ կտա երկու երկրներին իմանալ իրար դեմ ռազմական գործողությունների ժամանակ  սպանված կամ մահացած զինծառայողների թաղման վայրերը, ստանալ գերեզմանների վերաբերյալ փաստաթղթեր, զինծառայողների ցուցակներ և համապատասխան այլ տեղեկություններ։

Դրվագ 1877-1878 թթ ռուս-թուրքական պատերազմից

Դրվագ 1877-1878 թթ ռուս-թուրքական պատերազմից

Համապատասխան համաձայնագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել էր 2012 թվականի դեկտեմբերի 3-ին Ստամբուլում։

Ռուսաստանը նման փորձ ունի արդեն 12 պետության հետ, այդ թվում Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Չինաստանի, Ճապոնիայի, Չեխիայի, Ռումինիայի հետ։

Ռուսաստանը նման համաձայնագրեր է մշակում նաև Ուկրաինայի, Լիտվայի, Էստոնիայի, Սերբիայի, ինչպես նաև Բրիտանական համագործակցության անդամ պետությունների հետ։

Նշենք, որ պատմության ընթացքում Օսմանյան կայսրությունն ու Ռուսաստանը բազմաթիվ պատերազմներ ու զինված բախումներ են ունեցել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *