Թուրքական զորամասում 300-ից ավել զինծառայող է թունավորվել

Թուրքիայում զինծառայողներ զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել։ Դեպքն արձանագրված է Մանիսա նահանգի Քըրքաղաչ շրջանում տեղակայված ժանդարմերիայի ուսումնական զորամասերից մեկում օգոստոսի 24-ին։

300-ից ավել շարքային զինծառայող բարձր ջերմությամբ և ստամոքսային խանգարման ախտանիշներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Բժիշկները զինծառայողների մոտ սննդային թունավորում են հայտնաբերել։

Մահացության դեպքերի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։ Ներկայում զինծառայողների մի մասը շարունակում է մնալ հիվանդանոցներում։

Պարզվել է, որ զանգվածային թունավորման պատճառն ընթրիքն է եղել։ Դեպքի առնչությամբ արդեն հետաքննություն է սկսվել։ Զորամասի ճաշարանում լուրջ ստուգումներ են անցկացվում։

Զորամասում, որտեղ էլ գրանցվել է դեպքը, ծառայություն է անցնում շուրջ 5000 զինծառայող։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *