ԱՄՆ ԶՈւ ծածկագրողին մեղավոր են ճանաչել ՌԴ-ին գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար

ԱՄՆ ՌԾՈւ նախկին զինծառայող 40-ամյա Ռոբերտ Պատրիկ Հոֆֆմանը մեղավոր է ճանաչվել Ռուսաստանին գաղտնի տեղեկություն փոխանցելու փորձի համար։

 

Ռոբերտ Պատրիկ Հոֆֆման

Ռոբերտ Պատրիկ Հոֆֆման

Դաշնային դատարանն իր որոշումը կայացրել է օգոստոսի 21-ին։ Հոֆֆմանի գործով դատավճիռը կհրապարակվի ընթացիկ տարվա դեկտեմբերի 2-ին։ Առավելագույն պատիժը, որ սպասվում է ամբաստանյալին, ցմահ բանտարկությունն է։

Փաստաբանները պնդում էին, որ իր պաշտպանյալը բնավ չի ցանկացել ԱՄՆ ազգային անվտանգությանը վնաս հասցնել, ընդհակառակը՝ նա ուզում էր գաղտնազերծել ռուս հետախույզներին։ Այս մասին գրում է ամերիկյան The Virginian-Pilot թերթը։

Որպես ապացույց ներկայացվում էր այն հանգամանքը, որ 2012-ի հոկտեմբերի վերջին ՌԴ-ի ենթադրյալ լրտեսների հետ հանդիպումներից հետո ամերիկացի զինծառայողն ինքնակամ գնացել է ԱԴԾ՝ գործակալներին տրամադրելով ռուս ենթադրյալ լրտեսների մատնահետքերը, նրանց հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը։

Այնուհանդերձ, ԱՄՆ հետախուզությունը կարծում է՝ ԱԴԾ ներկայանալով՝ Հոֆֆմանն իրականում փորձել է կանխել կատարած հանցագործության բացահայտումը։

Հիշեցնենք, որ նախկին զինծառայողին պաշտոնական մեղադրանք է ներկայացվել 2013-ի մայիսի 8-ին։ Մեղադրող կողմը վկայում է, որ Վիրջինիա քաղաքի այգում Հոֆֆմանը, ռուս լրտեսներին՝ իրականում ծպտյալ ԱԴԾ գործակալների, փոխանցել է ԱՄՆ ԶՈւ-ին վերաբերող խիստ գաղտնի տեղեկություններ ու փաստաթղթեր։ Ընդ որում, փաստաթղթերից մեկում ասվում էր՝ ինչպես են ամերիկյան բանակի մասնագետները հայտնաբերում այլ երկրների սուզանավերը։

Հավելենք, որ Ռոբերտ Պատրիկ Հոֆֆմանը 20 տարի ծառայել է ԱՄՆ բանակում  որպես ծածկագրող։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *