Հարավային ռազմական օկրուգը կարող է համալրվել «Գիշերային որսորդ»-ով

Մինչ սեպտեմբերի վերջ Հարավային ռազմական օկրուգը կարող է համալրվել Մի-26 և Մի-8 ՄՏԲ-5 փոխադրիչ, ինչպես նաև ՄԻ-28H «Գիշերային որսորդ» հարվածային ուղղաթիռներով։ Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Օլեգ Կոչետկովը։

Ըստ Օլեգ Կոչետկովի՝ իրենց աշխատակիցները պատրաստվում են գնալ Դոնի Ռոստով և Կազան, որտեղ էլ ռազմական տեխնիկայի ընդունում են անելու։

Նշենք, որ պետական սպառազինության ծրագրով Հարավային ռազմական օկրուգն արդեն համալրվել է 10 միավոր Սու-34 ինքնաթիռով, Մի-28H և Մի-26 ուղղաթիռներով։ Իսկ մինչև 2013 թվականի վերջ պլանավորվում է օկրուգում տեղակայել ևս 70 ուղղաթիռ և ինքնաթիռ։

Մի-28-ը ռուսական հարվածային 4-րդ սերնդի ուղղաթիռ է։ Այն օգտագործվում է ակտիվ մարտական պայմաններում տանկերի և այլ զրահատեխնիկայի, ինչպես նաև հակառակորդի կենդանի ուժ որոնման և ոչնչացման համար

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *