Թուրքական առաջին ուսումնական ինքնաթիռն արտոնագիր է ստացել

Թուրքական արտադրության առաջին թեթև ուսումնական ինքնաթիռն արտոնագիր է ստացել։ Առաջին թուրքական ուսումնական ինքնաթիռը ստացել է «Հյուրքուշ» անվանումը, իսկ նախագծով զբաղվում է թուրքական TAI ընկերությունը։

Հյուրքուշի նախատիպ

Հյուրքուշի նախատիպ

Ընկերության ներկայացուցիչները հաստատել են, որ Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի պատասխանատուներն իրենց արտոնագիր են շնորհել, որով արդեն կարող են սկսել թռիչքային փորձարկումները, տեղեկացնում է Defense News-ը։

Թուրքական ընկերությունում նաև նշել են, որ «առաջին թռիչքը նախատեսում են իրականացնել հաջորդ տարվա ընթացքում»։ Այժմ ինքնաթիռը շարունակում է փորձարկումներ անցնել ցամաքում։

Նշենք, որ TAI-ը ստեղծել է «Հյուրքուշի» չորս նախատիպ, որոնք էլ փորձարկումներ են անցնում։

«Հյուրքուշը» նախատեսված է 35 տարվա ծառայության համար: Նրա շարժիչի հզորությունը կազմում է շուրջ 1600 ձիաուժ: Այն կարող է զարգացնել մինչև 574 կմ/ժ արագություն և թռիչքներ իրականացնել 10,6 հազար մետր բարձրության վրա:

Նախատեսվում է ստեղծել «Հուրքուշի» չորս տեսակ՝

” «Հյուրքուշ Ա»` քաղաքացիական ավիացիայի կարիքների համար,

” «Հյուրքուշ Բ՝ ռազմաօդային ուժերի համար (մասնավորապես հարմարեցված F-16 և F-35 կործանիչների օդաչուների ուսուցման համար),

” «Հյուրքուշ Գ»` ուսումնա-մարտական նշանակության,

” «Հյուրքուշ Դ»` ծովափնյա անվտանգության ուժերի համար:

Թուրքիայում սեփական ուսումնական ինքնաթիռ ստեղծելու ծրագրերի իրականացումը սկսվել է դեռևս 2006 թվականին։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *