ՌԴ «Դաղստան» հրթիռային նավը ժամանելու է Բաքվի նավահանգիստ

«Դաղստան» հրթիռային նավի գլխավորությամբ ՌԴ Կասպյան նավատորմի նավերի խմբի այցը Բաքվի նավահանգիստ հավանաբար կկայանա օգոստոսի 12-13-ը։

«Դաղստան» հրթիռային նավ

«Դաղստան» հրթիռային նավ

Ադրբեջանում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Ալինա Զոլոտորևան հայտնում է, որ այցելության ընթացքում ՌԴ նավատորմի ներկայացուցիչներն ու հրամանատարական կազմը հանդիպումներ կունենան Ադրբեջանի ռազմածովային ուժերի իրենց պաշտոնակիցների հետ։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին հայտնի էր դարձել՝ «Դաղստան» հրթիռային նավի անձնակազմը պատրաստվում է լայնամասշտաբ վարժանքներ իրականացնել Կասպից ծովում ընթացիկ տարվա հոկտեմբերին։

Հավելենք, որ «Դաղստան» հրթիռային նավը զինված է ունիվերսալ հրթիռային «Կալիբր-ՆԿ» համակարգով, որն էլ ունակ է դիպուկ հրթիռներ արձակել մինչև 300 կմ հեռավորության վրա վերջրյա և առափնյա թիրախներին։

 

Նշենք, որ Ռուսաստանի մասնակցությամբ Իրանը ստեղծել է իր առաջին ատոմակայանը Բուշեհրում։

Բուշեհրի ԱԷՍ-ի կառուցումը սկսվել էր 1975 թվականին։ Նախագծի իրականացմամբ այդ ժամանակ զբաղվում էին Արևմտյան Գերմանիայի մասնագետները, սակայն 1979 թվականի հեղաշրջման հետևանքով շինարարությունը դադարեցվել էր։ Այն վերսկսել է 1995 թվականին, իսկ ԱԷԿ կառուցման աշխատանքներով զբաղվում է Ռուսաստանը։

Հիմնական աշխատանքներն ավարտվել էին դեռևս 2010 թվականին։ Սպասվում է, որ Բուշեհրի ատոմակայանը վերջնականապես պատրաստ կլինի 2013 թվականի սեպտեմբերին։

Նշենք, որ Իրանի միջուկային ծրագրի պատճառով վերջին տարիներին Արևմուտքն այդ պետության դեմ պատժամիջոցներ է կիրառում։ ԱՄՆ-ն և Եվրամիությունը մեղադրում են Իրանին միջուկային զենք ստեղծելու մտադրության մեջ, մինչդեռ պաշտոնական Թեհրանը հավաստիացնում է, որ նախատեսում է ատոմային էներգիան խաղաղ նպատակների համար կիրառել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *