ԱՄՆ Poseidon ինքնաթիռների նոր խմբաքանակ ձեռք կբերի

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը պատվիրել են P-8A Poseidon («Պոսեյդոն») պարեկային ինքնաթիռների նոր խմբաքանակ։ Ամերիկյան ՌԾՈւ-ը Boeing («Բոինգ») ընկերության հետ կնքել է ևս 13 միավոր Poseidon ինքնաթիռ ձեռք բերելու պայմանագիր։ Պայմանագրի արժեքը կազմել է 2 մլրդ ամերիկյան դոլար, տեղեկացնում է Defense News-ը։

P-8A Poseidon ինքնաթիռ

P-8A Poseidon ինքնաթիռ

Ամերիկյան օդուժը մինչ նոր պայմանագրի կնքումն արդեն իր տրամադրության ուներ 9 միավոր Poseidon ինքնաթիռ։ Ավելի վաղ՝ 2011 թվականին, ամերիկյան զինված ուժերը ստացել էր ևս 6 ինքնաթիռ՝ փորձարկման և գնահատման համար։

Ընդհանուր առմամբ, Միացյալ  Նահանգները նախատեսում է ձեռք բերել 117 նոր պարեկային ինքնաթիռ, որոնք պետք է փոխարինեն P3 C Orion-ներին։

Նշենք, որ P-8A ստեղծված է քաղաքացիական Boeing 737-800-ի հիմքի վրա:  P-8A-ն ունակ է բացել մինչև 907 կմ/ժ արագություն՝ հաղթահարելով մինչև 3,7 հազար կմ հեռավորություն։

Ինքնաթիռը նախատեսված է հականավային պայքարի ու պարեկության համար և զինված է ռադիոտեղորոշման ու հիդրոակուստիկ սարքերով, ինչպես նաև տարբեր տեսակի տորպեդներով, հրթիռներով ու ռումբերով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *