Այսօր՝ հուլիսի 23-ին, հայտնի է դարձել, որ «Սուխոյ» ընկերությունը վաճառքի ծավալներով գլխավորում է ռուսական ռազմական ավիացիոն տեխնիկայի արտադրողների շարքը։
Ամերիկյան ռազմական «Defense News» պարբերականը հրապարակել է 2012-ի կտրվածքով համաշխարհային սպառազինության շուկայի տարեկան արդյունքները։ Համաշխարհային արտադրողների նշված հարյուրյակում «Սուխոյը» զբաղեցնում է 43-րդ տեղը։
Նշենք, որ 100-յակում ընդգրկվել են նաև այլ ռուսական ավիաարտադրողներ, որոնց թվում «Իրկուտը» (62-րդ տեղ) և ՌՍԿ «ՄիԳ»-ը (93-րդ տեղ)։
Ինչ վերաբերում է սպառազինություն արտադրող ռուսական ընկերություններին, ապա դրանցից առաջատարը, ըստ ցուցակի, «Ալմազ-Անտեյ» կոնցերն է։ Այն զբաղեցնում է 14-րդ տեղը։ 24-րդ տեղում «Ռուսաստանի ուղղաթիռները» հոլդինգն է։
Հավելենք, որ Defense News-ի ցուցակը գլխավորում է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը, որին հետևում են Boeing-ը և բրիտանական BAE Systems-ը։