Թուրքերը փորձարկել են «Ալթայ» տանկի զրահը

Թուրքիայում ավարտվել է տեղական արտադրության «Ալթայ» (Altay) տանկի նոր զրահի փորձարկումները։

Առաջին թուրքական տանկի զրահապատման աշխատանքներով զբաղվել է Roketsan («Ռոքեթսան») ընկերությունը։

Տանկի զրահի փորձարկումներն իրականացվել են հունիսի 3-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում։

Ալթայ

Ալթայ

Ըստ նախագծի հեղինակների՝ փորձարկումները հաջող են ընթացել։

Նշենք, որ տանկը ստեղծվել է Թուրքիայի հատուկ նախագծի շրջանակներում, որով նախատեսվում է մինչ 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը)  ստեղծել սեփական արտադրության տանկ, կործանիչ,  խոշոր ռազմանավ։

«Ալթայ» տանկի մասին ավելի մանրամասն՝ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *