Ադրբեջանն Ուկրաինայից գնել է զրահապատ քարշակներ

Ուկրաինայի Արտահանման վերահսկման պետական ծառայության պաշտոնական կայքը այսօր՝ հուլիսի 16-ին, հրապարակել է 2012-ին զենք-զինամթերքի վաճառքի ցուցակը։
Համաձայն դրա՝ Ուկրաինան Եթովպիային վաճառել է 99 միավոր, Սուդանին 10 նիավոր Տ-72 տանկ, Թաիլանդին՝ 62 միավոր ԲՏՌ-3Ե1, Իրաքին՝ 11 միավոր ԲՏՌ-80, 48 միավոր ԲՏՌ-4՝ տարբեր մոդիֆիկացիաների, Բուլղարիային՝ 10 միավոր ԲՏՌ-60ՊԲ և 9 միավոր ԲՏՌ-70։

Ուկրաինական զենքի խոշորագույն գնորդներն անցյալ տարվա կտրվածքով ԱՄՆ էր, Գերմանիան, Սուդանը, Չադն ու Կանադան։ Բացի այդ, ԱՄՆ-ն 2012-ին Ուկրաինայից գնել է 137 միավոր հրթիռներ՝ զենիթահրթիռային համակարգերի համար, Իսրայելը՝ 193 միավոր։

ԲՏՍ-5Բ

Ըստ ցուցակի՝ Ադրբեջանը 2012-ին ևս ուկրաինական զենքի գնորդ էր։ Վերջինս ձեռք է բերել 14 միավոր ԲՏՍ-5Բ։

Նշենք, որ ԲՏՍ-5Բ զրահապատ քարշակները նախատեսված են փրկարարական աշխատանքների, մարտական գործողությունների դաշտից վնասված ռազմական տեխնիկայի դուրսբերման, տեխնիկայի բաղադրիչների տեղափոխման համար։ Այն ստեղծվել է Տ-72 տանկի ամրաշրջանակների հիմքի վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *