Սաֆար Աբիևն ընդունել է Օմանի ԳՇ պետին

Այսօր՝ հուլիսի 12-ին, Ադրբեջանի հանրապետության պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել է Օմանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ահմեդ բին Նարիթ ալ-Նաբնանին։
Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությանը՝ Օմանի ԳՇ պետն Ադրբեջան է ժամանել Միջազգային ռազմասպորտային խորհրդի պատվիրակության կազմում՝ զինվորականների ֆուտբոլը դիտելու նպատակով։

Հիշեցնենք, որ զինծառայողների շրջանում ֆուտբոլի համաշխարհային գավաթի խաղերն անցկացվում են Բաքվի «Դալգա Արենա» մարզադաշտում։ Այդ առիթով հուլիսի 9-ին Աբիևն ընդունել էր Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահ Համադ Քալքաբ Մալբոումին։

Հավելենք, որ հունիսի 26-ին Ադրբեջանի զինծառայողների ֆուտբոլային թիմը պարտվել էր Օմանի թիմին 0։1 հաշվով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *