Իրավիճակի ամփոփում ժ. 18։00 դրությամբ. 02.10.2020թ.

Հոկտեմբերի 2–ի առավոտյան ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 1-2 ժամանակահատվածում հակառակորդը կորցրել է 39 միավոր զրատհատեխնիկա, 4 միավոր ՍՈւ-25 գրոհիչ, 3 միավոր ՄԻ-24 հարվածային ուղղաթիռ, 17 միավոր ԱԹՍ, մարդկային կորուստը կազմել է 830։ Ոչնչացվել է նաև հակառակորդի հրետանային դիվիզիոն։

Այս մասին տեղեկացրել էինք Ռազմինֆոյի նախորդ հրապարակումներում։

12։00–ի սահմաններում Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հակառակորդը «Սմերչ» ՀԿՌՀ–ով թիրախավորել է Հադրութը, ապա հայտնեց, որ կիրառվել են կասետային հրթիռներ։

12։30 ՊՆ–ն հրապարակեց հայրենիքի պաշտպանության համար զոհված 54 զինծառայողի և 1 պահեստազորայինի անուններ։

13։30–ին ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ հայկական ուժերը 12:15-ին խոցել են հակառակորդի ինքնաթիռ, իսկ հյուսիսային ուղղությամբ ժամը 12:07-12:10-ն ընկած ժամանակահատվածում՝ երկու ԱԹՍ։

13։15–ին ՊԲ–ն հայտնեց, որ ավ. լեյտենանտ Արթուր Վագիֆի Աբրահամյանը, լեյտենանտ Սասուն Սամվելի Հակոբյանը և շարքային Միքայել Յուրիկի Մանուկյանը պարգևատրվել են «Արիության» մեդալով։

14։30 սահմաններում Արծրուն Հովհաննիսյանը հրապարակեց մարտադաշտում թողած հակառակորդի Տ-90 տանկի լուսանկարներ։ Razm.info–յի վերլուծություններով՝ տանկը պատկանում է Բաքվում տեղակայված ռեզերվային 4–րդ բանակային կորպուսի տանկային ստորաբաժանմանը։ Ավելի ուշ Հովհաննիսյանը ցուցադրեց կրկին մարտադաշտում մնացած հակառակորդի ԲՏՌ–82Ա–ի նկարներ։

Հակառակորդը հոկտեմբերի 2–ին կիրառել էր օպերատիվ մարտավարական LORA համակարգ։

Շուշան Ստեփանյանը հրապարակել էր Ադրբեջանի կենդանի ուժի, տեխնիկայի և հենակետերի հերթական խոցուման կադրեր, իսկ 16:00-ի սահմաններում հայկական ուժերը խոցել են հակառակորդի հինգ միավոր ինքնաթիռ և երեք միավոր ուղղաթիռ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *